‘Արամ Մանուկյան. Ե՞րբ է կնքվել հայաստանյան մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը ‘

780

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ-ում դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ հետաքրքվեց, թե ե՞րբ է կնքվել «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարությանը պատկանող 20 % մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը:

Նշենք, որ եթե կառավարությունը վաճառի իր մասնաբաժինը, ապա «Գազպրոմը» կդառնա 100%-ոց բաժնետեր:  Արամ Մանուկյանը հարցրեց, թե ինչո՞ւ այդ պայմանագիրը չի գալիս խորհրդարան՝ քննարկման համար, այն դեպքում, երբ սեփականատերերը երկու երկրների կառավարություններն են:

Արմեն Մովսիսյանը ի պատասխան հայտարարեց, թե որևէ գործարք կատարված չէ: Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում: Նախարարը հայտարարեց, որ եթե բանը հասնի դրան, ապա հարցն անպայման կքննարկվի նաև Ազգային ժողովում:

Նախորդ հոդվածը‘Բ. Ասատրյան. ՀայՌուսգազարդի բաժնեմասը ոչ թե «Գազպրոմին», այլ սեփական ժողովրդին վաճառեք ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ֆլեշմոբ’