‘Արամ Մանուկյան. Եթե իշխանությունը գոնե մի քիչ քաղաքական համարձակություն ունենար, կարող էր դուրս բերել Հայաստանին փակուղուց` հրաժարական տալով ‘

975

Բնականաբար, իշխանությունները հիանալի տիրապետում են երկրում իրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նրանք շատ լավ հասկանում են, որ Եվրոպան Հայաստանին այլևս գումար չի տա, իսկ ռուսներն ու իրանցիներն իրենց չեն վստահում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Հետևաբար, դրսից ֆինանսական ներարկումների ակնկալիքներ չունենալով`ռեժիմը ձգտում է փոխհատուցել դրանք երկրի ներսում: Չէ՞- որ, պետք է ինչ-որ կերպ պահպանել իշխանությունը, թոշակներ ու աշխատավարձեր տալ: Օլիգարխներին «ստվերից» հարկային դաշտ դուրս բերել, ինչը պահանջում է տարրական տնտեսական նպատակահարմարությունը, իրենք չեն կարող: Չեն կարող բիզնեսի համար նպաստավոր պայմաններ, աշխատատեղեր ստեղծել: Թեև, նրանք այդ մասին չեն էլ մտածում: Այդ պատճառով գումար հայթայթելու և իշխանությունը պահպանելու այլ միջոց, պնդօղակը պտտելուց և տեռորն ուժեղացնելուց բացի, նրանք չունեն»,- համոզված է Մանուկյանը: Մինչդեռ, եթե իշխանությունը գոնե մի քիչ քաղաքական համարձակություն ունենար, նրա խոսքով, կարող էր դուրս բերել Հայաստանին փակուղուց`հրաժարական տալով:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը հանդիպել է համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘«Gazprom mafia» անվամբ Twitter-ի օգտատերը նախապես հրապարակել էր ՉԼ-ի վիճակահանության արդյունքները’