‘Արամ Մանուկյան. Կառավարությունը խախտում է կանոնակարգը (Տեսանյութ)’

942

Ազգային ժողովում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Կառավարության ներկայացրած օրինագիծը հակասում է ԱԺ կանոնակարգ-օրենքին, օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ համաձայն օրենքի՝ ցանկածած օրինագծին կից պետք է ֆինանսական տեղեկանք լինի, որը ցույց կտա, թե օրինագծի ընդունումը պետբյուջեի ծախսային մասի վրա ինչ ազդեցություն կունենա: Օրինագծի հիմնական զեկուցող Վաչե Գաբրիելյանը նշեց, որ դրա մասին նշում կա 2014-ի բյուջեի նախագծում: Արամ Մանուկյանն ի պատասխան նշեց, որ չի կարելի հիմնվել մի փաստաթղթի վրա, որը դեռ չի ընդունվել: 

«Ուղղակի արձագանքեմ, որ Կառավարություը խախտում է կանոնակարգը», — ամփոփեց Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Տ.Սարգսյանը կմեկնի Բրյուսել’
Հաջորդ հոդվածը‘Կաթսայատունը սկիզբն է. Քանդվելու է նաեւ Թումանյան 8-ի շենքը ‘