‘Արամ Մանուկյան. Կրճատեք ստվերը` բարձրացրեք աշխատավարձերը (տեսանյութ)’

1255

Ազգային ժողովում այսօր շարունակվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրինագծի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քննարկման ընթացքում իր ելույթում խմբակցության անունից հայտարարեց, որ կողմ է աշխատավարձերի ցանկացած բարձրացման, որքան էլ որ փոքր խմբի այն վերաբերի: Այնուամենայնիվ, նա մի քանի դիտարկումներ արեց` նշելով, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ 20 հազար գործազուրկ զրկվում է  18 հազար դրամ ամսական նպաստից:   

«Ավելանալու է բարձր աշխատավարձերի եւ ներքին աշխատավարձերի տարբերությունը, այսինքն՝ բարձրանալու է սոցիալական լարվածության մակարդակը», — ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ արժանապատիվ աշխատավարձ ապահովելու համար պետք է կրճատել բյուրոկրատական ապարատը եւ տնտեսության ստվերային հատվածը: Մյուս կողմից, ըստ պատգամավորի՝ գործող կառավարության ներկայացրած օրինագծով ավելի բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների թիվը մոտավորապես համընկնում է ՀՀԿ անդամների թվի հետ:

Բացի դրանից, նրա խոսքով, աշխատավարձերի բարձրացումն ինքնին չի նպաստում կոռուպցիայի վերացմանը:

«Արդեն մի քանի տարի դատավորների աշխատավարձը 1500-2000 դոլար է, ասեք ավելի պակաս կոռումպացված ոլորտ, քան դատարաններն են», — նշեց նա: 

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ–ական նախարարի «խուճուճ» արդարացումները’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եթե նամակ ցարին, ապա՝ գուբերնիա’