‘Արամ Մանուկյան. Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին ստիպում են ղեկավարվել բնազդներով’

1305

Իրենց ցինիկ պահվածքով Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին ստիպում են ղեկավարվել բնազդներով: Հունիսի 24-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, խորհրդարանի վերջին նիստը, որի ընթացքում իշխող ՀՀԿ-ն ցինիկաբար շտամպում էր օրենքները, որոնց դեմ հանդես է գալիս հասարակության մեծ մասը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության կիրառման դեպքերը խոսում են այն մասին, որ կառավարող վարչախումբն իրեն զգում է իրավիճակի տեր և անում է այն ամենը, ինչ խելքին փչի: «Սակայն ընդդիմությունը մտադիր չէ հանդուրժել նման վարքագիծը: Հարկ է նշել, որ դրանով նրանք էլ ավելի համախմբեցին ոչ իշխանական քառյակը և մեզ դրդում են պատասխան կոպիտ գործողությունների», — հայտարարել է քաղաքական գործիչը: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ քառյակը մտադիր է աշնանն անցկացնել համատեղ հանրահավաք, որի ընթացքում կլուծվեն երկրի համար մի շարք կարևոր հարցեր:

Մանուկյանը նաև նշել է, որ Հայաստանի ընդդիմությունը, ի տարբերություն իրենց օտարերկրյա «գործընկերների», նախընտրում է ներքաղաքական խնդիրները լուծել առանց արտաքին ուժերի: «Մենք ունենք Ուկրաինայի օրինակը, և մենք չենք ցանկանում այս իշխանությունը տապալել երկիրը կրախի մատնելու միջոցով, սակայն ՀՀԿ-ն օգտագործում է մեր հայրենասիրությունը և մեզ դրդում առավել արմատական գործողությունների», — հայտարարել է Մանուկյանը: Նա նաև նշել է, որ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոցը խորհրդարանը ցրելն է:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տասնյակ ակտիվիստների ձերբակալմամբ և ծեծկռտուքով էր ավարտվել էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ հադես եկող քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցների ակցիան: Պետք է նշել, որ ոստիկանության շատ սպաներ թույլ են պատրաստված նման ակցիաներին, հիստերիայի մեջ են հայտնվում, կորցնում ինքնատիրապետումը, ինչը վկայում է նրանց ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Ըստ երևույթին, ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը հարկավոր է ուշադրություն դարձնել տարակուսանք հարուցող այս հանգամանքի վրա:

Միևնույն ժամանակ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը Հ1-ոբ հեռարձակած հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր, թե երկրում կենսական կարևորություն ունեցող խնդիրների շուրջ կարծիքների բախումները պետք է տեղի ունենան մամուլի էջերում և խորհրդարանում և ոչ մի դեպքում չպետք է վերածվեն բախումների ոստիկանների և ցուցարարների միջև: Միջադեպի առնչությամբ արդեն հայտարարությամբ է հանդես  եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով, մասնավորապես, հիշեցրել է, որ ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Արմեն Մովսիսյան. Հայաստանի կողմից կնքված ցանկացած պայմանագրում կարելի է գտնել թույլ կողմեր ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության 12-րդ оրվա լավագույն ակնթարթները (լուսանկարային շարք)’