‘Արամ Մանուկյան. Հիմքեր կան՝ հոսանքի սակագինը իջեցնելու համար ‘

1375

«Միայն Երեւանում, ՀԷՑ-ի վաճառքից հետո մեկ ամսվա ընթացքում վճարումներից շուրջ 120 մլն դրամ գումար է ավելացել, որը մոտավորապես կազմում է 3 մլն կվ/ժ: Մեր նախնական հաշվարկներով՝ կորուստները ՀՀ-ում 2-3 տոկոս կրճատելու հիմք կա»: Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբացկության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հավելեց. «Տվյալները այսպիսին են՝ 1 տոկոս կորուստների կրճատումը 2.5 մլրդ դրամ է: Այս հաշվարկից ելնելով՝ միջինը տարվա ընթացքում 18 մլն դոլար կարող է կորուստներից քչանալ: Սա հիմք է հանդիսանում Երեւանում սակագինը 1.8 դրամ իջնեցնելու համար, իսկ Հանրապետությունում՝ մոտ 4 դրամ: Մի քանի առաջ ամիս հաստատվեց, որ մենք սահմանի վրա գազը առնում ենք 165 դոլարով, որը արդեն 13 տոկոսով իջել է: Մեր սպառած հոսանքի 28 տոկոսը ստացվում է գազից: Գազի շուրջ 13 տոկոս գնի իջեցումը, հանած դրամ-դոլար հարաբերակցությունը, թույլ են տալիս 2-3 դրամով էլ հոսանքի գինը իջեցնել»:

Այս կապակցությամբ Արամ Մանուկյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերջինս հնարավոր է համարում վերոնշյալ գործոնների հիման վրա հայտ ներկայացնել հոսանքի գինը իջեցնելու համար:

Ի պատասխան, Երվան Զախարյանը հայտարարեց, թե հնարավոր չի համարում, որովհետեւ կորուստների կրճատումը հիմնավորված եւ փաստաթղթավորված չէ: «Եթե այսօր կա հնարավորություն կորուստների իջեցման, ապա դա կնվազեցնի էլեկտրական ցանցերի վնասները: Այդ մասով սակագնի վերանայման հնարավորություն չկա»,- ասաց նա:

«Ես երկու տարի է ասում եմ, որ կորուստները շատ են: Գոնե հիմա պատրաստ եք պարզել, թե ու՞մ շնորհիվ է այսքան ժամանակ քաղաքացին տուժել, ով է կատարել գողությունը: Եթե այսպիսի արդյունք կար, հնարավոր չէ՞ր թանկացումը ուղղակի չհաստատել: Հաստատու՞մ եք, որ տեղ կար էժանացնելու, բայց դուք գնացիք այլ ճանապարհով»,- արձագանքեց Արամ Մանուկյանը:

Այնուամենայնիվ, Երվան Զախարյանը չպատասխանեց պատգամավորի այն հարցին, թե մտադիր չեն արդյո՞ք բացահայտել մեղավորներին: Փոխարենը նա նշեց. «Կորուստների կրճատումը իջեցնում է ընկերության վնասները եւ այն հիմք չի կարող հանդիսանալ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար: Այդ հարցը հանձնաժողովը կարող է քննարկել 12 տոկոս կորուստների իջեցման պայմաններում: Ինչ վերաբերվում է թանկացմանը, եղել են ուսումնասիրություններ եւ հայտարարվել է, որ թանկացումը հիմնավորված է»: 

Նախորդ հոդվածը‘Սեն-Դենիում ոստիկանական հատուկ գործողությունն ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Խաղից առաջ՝ լռության րոպեի ժամանակ, թուրք ֆանատներն «Ալլահ Աքբար» են վանկարկել ‘