‘Արամ Մանուկյան. Մարտի 1-ը դարձավ Սերժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը (Տեսանյութ)’

1492

Արամ Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում

«7 տարի առաջ այս օրը, առավոտյան ժամը 6-ի մոտ, իշխանությունները հարձակվեցին ժողովրդի վրա, եւ երկու օր Հայաստանում տոտալ ջարդ էր գնում: Ձերբակալվեցին, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, 10 զոհ ունեցանք: Եվ Մարտի 1-ը դարձավ Սերժ Սարգսյանի խավար իշխանության սկիզբը: Մեր երկիրը այդ գործողությունների արդյունքում դարձավ կիսաավտորիտար երկիր, դարձավ գողերի ու բանդաների իշխանության երկիր: Եվ 7 տարի շարունակ մենք հավաքվում ենք՝ պահանջելով իշխանություններից արդարադատություն, պահանջելով պատիժ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրականացրին այդ ոճրագործությունը, պատժել նրանց, ովքեր հրաման են տվել եւ այսօր շարունակում են նույն տեռորը քաղաքացիների նկատմամբ:
Մենք ունեցանք 10 զոհ: Մենք ամեն անգամ այս հրապարակում կարդալու ենք նրանց անունները, որոնք անմեղ էին, որոնք դարձան զոհեր Հայաստանի ազատության, անկախության , արժանապատվության համար: Նրանք մտել են արդեն մեր նորանկախ  պատմության մեջ՝ որպես ժողովրդավարության համար զոհված ազատամարտիկներ:
Այդ մարդիկ էին՝ Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Սամվել Հարությունյան, Համլետ Թադեւոսյան, Դավիթ Պետրոսյան, Գրիգոր Գեւորգյանը:
Մեր զոհերի ծնողները, որ կանգնած են այստեղ համբերատար, մեզնից էլ հերոսաբար տանում են այն ծանր բեռը, այն ծանր վիշտը, որը ոչ միայն իրենցն է, այլև բոլորինս:
Նրանց մի մասը արդեն Հայաստանում չէ, ծնողներ կան, որ մահացել են: Այս իշխանությունները նրանց նկատմամբ հետապնդումը չեն ավարտել»: 

Մանրամասները` տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե մենք պահպանում ենք կազմակերպված դիմադրությունը, Սերժ Սարգսյանը հեռանում է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Քլոյան. Կլինի իշխանափոխություն՝ կլինի բացահայտում ‘