‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումներ, որի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում անհամաձայնություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների գաղափարին, եւ որպես անհամաձայնության նշան՝ նա եւ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը լքել են դահլիճը:
Անդրադառնալով այս հարցին՝ Արամ Մանուկյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ներկա են գտնվել միջոցառմանը՝ հարգելով միայն Եվրամիության ներկայացուցչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերը: Նրա խոսքով՝ իշխանություններն իրավունք չունեն սահմանադրական փոփոխությունների հարց բարձրացնել: «Սա պարզապես բլեֆ է, հնարք՝ ծածկելու այն, որ Սերժ Սարգսյանը ուզում է իր իշխանությունը պահպանել»,- նշեց Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
‘