‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանն իր նմանին է նշանակել Սյունիքի մարզպետ’

3258

Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետ է նշանակել իր նմանին, այլ կերպ չէր էլ կարող լինել: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` մեկնաբանելով Սուրիկ Խաչատրյանի վերադարձը մարզպետի պաշտոնին:

«Իշխանությունն ընտրում է իր նմաններին, դա զարմանալի չէ: Կեցցե Սերժ Սարգսյանը, նա իրոք կեցցե», — ասել է Մանուկյանը, ով պակաս զարմացած չէր այդ նորության առնչությամբ:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյանների վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց:

 

Նախորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. Իսկ կարո՞ղ եմ ասել «ահագնացող անկեղծացում»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում դասախոսություն է կարդացել (՞)’