‘Արամ Մանուկյան. Վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ’

1268

«Վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում պաշտպանել վարչապետին, ինքը մեղավոր չէ, սա կատարվում է մեկ մարդու թելադրանքով»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով քառօրյայի ժամանակ մեծ քննարկումների առիթ դարձած օֆշորային պատմությանը:

Նրա խոսքով՝ ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ նման գործարք եղել է: Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ եթե ստեղծվեր իրենց խմբակցության առաջարկած ժամանակավոր հանձնաժողովը, որը կուսումնասիրեր օֆշորային պատմությունը, ապա դա կարող էր մաքրման միջոց լինել վարչապետի համար:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ Չեխիայում. Սպասվում է կառավարության հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետին օֆշո՞ր էր պետք հեղինակազրկվելու համար…’