‘Արամ Մանուկյան. Ցանկացած քաղաքացիական ընդվզման դրսևորում ընդունելի է’

1203

Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ամենայն հավանականությամբ կընդունի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջարկը՝ քննարկելու Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, «Ազատությանը» փոխանցել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակում ցանկացած քաղաքացիական ընդվզման դրսևորում ընդունելի է:

Հիշեցնենք՝ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությանն առաջարկել էր քննարկել խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը, քանի դեռ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտված չէ։ Կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ այդ մասին խորհրդակցություններ կսկսեն այլ խմբակցությունների հետ:

«Ես ավելին ասեմ, իմ անձնական կարծիքով՝ անգամ անցած քառօրյան կարելի էր բոյկոտել, որովհետև մի իշխանություն, մի խորհրդարան, որտեղ այս բռնությունները կարող են արդարացվել, և դեպուտատները փաստաբան են աշխատում հանցագործների, անգամ փորձում են մեղադրել տուժողներին, էդ ձևի խորհրդարանում աշխատել իհարկե չարժի, էդ ձևի իշխանությանը հեռացնելն է միայն ճիշտ», — հավելել է Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Հակախմբագրական. Հանրապետականների ուղերձը դավաճան ՀՀ քաղաքացիներին ‘
Հաջորդ հոդվածը‘«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք». Բողոքի ցույց Կառավարության առջև (ուղիղ)’