‘Արամ Մանուկյան. 4 խմբակցությունների ղեկավարների ասուլիս, կազմում են արձանագրություն ‘

1344

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ի մոտ հավաքված բազմության առաջ քիչ առաջ հայտարարեց, որ այս պահին ԱԺ չորս՝ ոչ իշխանական խմբակությունները կազմում են հաշվիչ հանձնաժողովների անդամների արձանագրություն, առ այն, որ գազի վերաբերյալ համաձայնագրերի քվեարկությունը չի կայացել: Արամ Մանուկյանը նշեց, որ պատճառն այն է, որ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը քվեարկությանը չի մասնակցել: Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ քիչ անց 4 խմբակցությունների ղեկավարները հանդես կգան մամլո ասուլիսով:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ականների էլեկտրոնային քարտերը, ինչի պատճառով պատգամավորները էլեկտրոնային եղանակով քվեարկել չէն կարող: Հովիկ Աբրահամյանը հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքին՝ ձեռքով քվեարկություն էր կազմակերպել՝ ձեւավորելով հաշվիչ հանձնաժողով, որը պետք է հաշվի քվեարկության արդյունքները: Հաշվիչ հանձնաժողովի պարտադիր մաս կազմող ոչ իշխանական անդամներ, սակայն, դահլիճում ներկա չեն գտնվել, ինչն էլ քվեարկությունը ոչ լեգիտիմ է դարձնում:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Համաձայնագրի քվեարկությունը կեղծվել է’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Քվեարկությունը անց է կացվել ապօրինի կերպով’