‘Արամ Սարգսյանը չի առաջադրվի’

1170

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը չի առաջադրվի 2013-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարում հայտարարեց ինքը Արամ Սարգսյանը: Նա ներողություն խնդրեց իր այն կուսակիցներից, ովքեր հորդորում էին առաջադրվել: Նախագահական ընտրություններից հետո Արամը Սարգսյանը ակտիվ կմասնակցի քաղաքական գործընթացներին:

Ավելացնենք, որ կուսակցության 6-րդ համագումարին չէր հրավիրել «Հայոց համազգային շարժում» կուսակցությանը: «Մեր համագումարն է և այդպես ենք նպատակահարմար գտել, կարծում եմ, որ իրենց էլ է այդպես հարմար: Ժամանակներն այդպիսին են»,- համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը և ավելացրեց, որ ՀՀՇ-ից հրավիրել է Արարատ Զուրաբյանին, Դավիթ Շահնազարյանին, ովքեր քաղխորհրդի անդամներ են: «Մեզ համար ՀՀՇ-ն դա է»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ իրենք հրավիրել են ոչ միայն ՀԱԿ անդամ կուսակցություններին, այլև ՀԱԿ-ից դուրս եկած մյուս ուժերին ու անհատներին: «Ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, ուժեղ մարդիկ էին, գաղափարի մարդիկ են: Նրանց ես իմ ընկերներն եմ համարում և այսօր նրանց էլ եմ հրավիրել»,-ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն վճարում է իր սխալ մարզչական քայլերի համար’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի վազորդուհին զբաղվել է մարմնավաճառությամբ’