‘Արամ MP3-ն կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում. Տեսանյութ’

2226

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուրախությամբ հայտնում ենք , որ Արամ MP3-ն կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում»:

«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» լինելու է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցույթը կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում, Եվրատեսիլ 2013-ում Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակից հետո։ Սա կլինի արդեն երրորդ մրցույթը որը անցկացվելու է Դանիայում, վերջին անգամ դա 2001-ին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին։ Առայժմ դեռ 35 երկրներ են հաստատել իրենց մասնակցությունը 2014-ի մրցույթում։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել են որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չեն մասնակցելու մրցույթին։

Ստորեւ ներկայացնում ենք Արամ MP3-ի կատարումներից մեկը`վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Իշխանությունների ձայնը դուրս չի գալիս’
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է 2 անձ ‘