‘Արայիկ Սարգսյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու ‘

1481

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, քանի որ երկու երկրներն էլ արտաքին քաղաքականությունում ինքնիշխան չեն: Իսկ պատերազմ հնարավոր է միայն այն դեպքում, երբ թուրքական զորքը մտնի  Սիրիա: Այդ փաստը իրենց գործողությունների մեջ ազատություն կտա տարածաշրջանի մի քանի երկրների: Ավանտյուրիստական լիդերները՝ Ալիևը, Սաակաշվիլին և այլք կհետևեն Թուրքիայի օրինակին: Իսրայելը կկատարի իր դարավոր երազանքը՝ օդուժ օգտագործելով Իրանի և Լիբանանի դեմ, Ադրբեջանը՝ Արցախի, Վրաստանը՝ Օսիայի կամ Աբխազիայի »: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի հավանականությանը:

Ըստ նրա՝ այնուամենայնիվ, Թուրքիայի դեմ չեն կիրառվի համապատասխան պատժամիջոցներ, և վերջինս անպատիժ կմնա:

 

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Ժողովրդավարական լինելը արեւմտյան կողմնորոշման մեխանիկական հետեւանք չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Թուրքական մեջլիսի որոշման մեջ նշված չէ, թե երկիրը ո՞ր հարևանի հետ է պատերազմելու ‘