‘Արաս Օզբիլիս . Այդ առաջ էր, որ հայերենի համար թարգմանչի լուրջ կարիք էի ունենում’

1756

Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Matchtv.ru-ին  տված հարցազրույցում խոսել է մեր գլխավոր թիմի մասին:

«Գրեթե կես տարվա ընդմիջումից հետո ես առաջին անգամ խաղացի հավաքականում (Բելառուսի հետ ընկերական խաղում` խմբ.) և միանգամից՝ 1 ժամ: Բերեզովսկին արդեն 40 տարեկան է, բայց, հավանաբար, նա դեռ  կարող էր  խաղալ»:

Բերեզովսկին ասում էր, որ Դուք ռուսերեն ավելի լավ գիտեք, քան՝ հայերեն: Հավաքականում ո՞վ է Ձեր թարգմանիչը:

— Մխիթարյանն ու Մարկոս Պիցելլին: Ռուսերենին, նախկինի պես, լավ եմ տիրապետում, բայց հայերեն սովորում եմ: Այդ առաջ էր, որ ես թարգմանչի լուրջ կարիք էի ունենում, հիմա ես հասկանում եմ գրեթե ամեն ինչ: Միայն խոսելն է դժվար. ստիպված եմ լինում երկար մտածել, չէ՞ որ ես այդքան շատ լեզու գիտեմ:

Որքա՞ն:

— Թուրքերեն, հոլանդերեն, անգլերեն, ռուսերեն: Հասկանում եմ նաև գերմաներեն, իսկ այստեղ՝ «Ռայո Վալյեկանոյում», խոսում են իսպաներեն. ես էլ եմ ստիպված լինում:

Ձեզ իսկապե՞ս բնակարան և գումար են առաջարկել, որպեսզի համաձայնվեիք խաղալ հավաքականում, ինչպես ասում է գործակալ Դմիտրի Սելյուկը:

— Եթե ինձ գումար անհրաժեշտ լիներ, ես կընտրեի Հոլանդիայի հավաքականը: Հոլանդական անձնագրով ես կկարողանայի երկու անգամ ավելի շատ ճամփորդել, քան՝ հայկական: Ես ընտրել եմ սրտով, և ընտրությունս հեշտ չի եղել: Ֆուտբոլիստի համար ավելի լավ է խաղալ ավելի ուժեղ հավաքականում, բայց ես ցանկանում էի վարձահատույց լինել այն երկրին, որտեղից որ իմ ծնողներն էին: Ինձ հրավիրեցին Հոլադիայի Մ21 տարեկանների հավաքական, բայց ես երկու անգամ այցելեցի Հայաստան և հասկացա. ցանկանում եմ խաղալ այստեղ: Իսկ Սելյուկը կարող է ասել այն ամենն, ինչ ցանկանում է:

Հիմա նա Ձեզ «մարմնավաճառ» է անվանում Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու որոշում կայացնելու համար:

— Սելյուկը ցանկանում է անտեղի քաոս ստեղծել: Հավանաբար, նա դա ասել է էմոցիաների ազդեցության տակ: Իմ կարիերայի ընթացքում ոչ մի անգամ ես խնդիրներ չեմ ունեցել իմ ազգության կամ քաղաքացիության պատճառով: Սպորտը միավորում է մարդկանց, և սրանով նա հիանալի է: Իսկ Սելյուկի թեման եկեք փակենք:

Նախորդ հոդվածը‘Պլատինին կկարողանա ներկա լինել Եվրո-2016-ի խաղերին’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն հուսով է, որ Կոստան կմնա «Չելսի»-ում’