‘Արաս Օզբիլիս. « Ես ֆուտբոլիստ եմ, քաղաքական գործիչ չեմ: Ֆուտբոլում ոչ մի խնդիր չկա»’

1276

Արաս Օզբիլիսը մեկնաբանել է թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելոu hանգամանքը:

«Թեեւ հայ եմ եւ լարված են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց այստեղ արժանացել են մեծ ընդունելության: Ես ֆուտբոլիստ եմ, քաղաքական գործիչ չեմ: Ֆուտբոլում ոչ մի խնդիր չկա:

Մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգամ իսպանական «Ռայո Վալյեկանոյում» եւ լավ մարզավիճակի հասնելուց հետո կվերադառնամ Ստամբուլ:

«Բեշիկթաշը» իմ ծառայություններով հետաքրքրվել է դեռ ծնկի վնասվածքս ստանալուց առաջ: Այժմ «Սպարտակում» որոշեցին, որ ավելի լավ է բաժանվենք եւ հայտնվեց «Բեշիկթաշը»:

Հարազատ ակումբս համարում եմ Ամստերդամի «Այաքսը», որտեղ մարզվել եւ խաղացել եմ 15 տարի: Մինչեւ հիմա էլ լավ հարաբերություններ ունեմ նախկին ակումբակիցներիս հետ: Միշտ երազել եմ վերադառնալ «Այաքս», բայց ցավոք չի ստացվում»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է telegraaf.nl -ն:

Հիշեցնենք, որ Ստամբուլը 25-ամյա հայ ֆուտբոլիստի ծննդավայրն է, սակայն նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Ամստերդամում

Նախորդ հոդվածը‘Մինսկի խումբը ԵԽԽՎ-ին կոչ է արել չբարդացնել բանակցային գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի նամակը ԵԽԽՎ-ի ALDE խմբի անդմաներին’