‘Արարատի իշխանությունները խոչընդոտում են ԲՀԿ թեկնածուի քարոզարշավը (տեսանյութ)’

1107

Այսօր Արարատում քաղաքապետի ընտրության քարոզարշավի չորրորդ օրն է: Քաղաքապետի թեկնածուները շարունակում են հանդիպել բնակիչների հետ: Սակայն ԲՀԿ թեկնածուի համար քաղաքային իշխանությունները ստեղծում են արհեստական խոչընդոտներ և նախընտրական հանդիպում իրականացնելու համար չեն տրամադրում քաղաքի կենտրոնական հրապարակը՝ պատճառաբանելով, թե հրապարակում, մինչև նոյեմբերի 7-ը՝ ներառյալ, այլ միջոցառումներ են նախատեսված: Բայց արի ու տես, որ նոյեմբերի 8-ին միջոցառումներն ավարտվում են, և հենց այդ օրը հրապարակում նախընտրական հանդիպում կանցկացնի ՀՀԿ թեկնածուն: Իսկ քանի որ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին, բնականաբար՝ ամսի 9-ը լռության օր է, որի ժամանակ քարոզչությունն արգելված է:

Հրապարակից բացի՝ մի քանի այլ տարածքներում ևս բնակիչների հետ հանդիպելու՝ ԲՀԿ թեկնածուի դիմումը մերժվել է, և առաջարկվել է այլ տարածք քաղաքի ծայրամասում:

Բացի այդ, Արարատի ԲՀԿ տարածքային գրասենյակը քաղաքապետարանից գրություն է ստացել, որտեղ նշված է. քանի որ գրասենյակը գտնվում է Արարատ քաղաքի կոմունալ ծառայության շենքի մի հատվածում, գրասենյակի աշխատանքային ժամերը պետք է համապատասխանեցնել կոմունալ ծառայության աշխատանքային ժամերին:

Նախորդ հոդվածը‘Թոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 4-ին՝ օրվա երկրորդ կեսից’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում’