‘Արարատի մարզում ավտովթարի հետևանքով դերասաններից 1-ը մահացել է, 4-ը վիրավոր են’

1416

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել է: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները:

Ըստ կայքի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյառքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու, թե որ սերիալի դերասաններն են նրանք՝ կայքը չի հաղորդում:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Գազի հարցում իշխանություններն իրենց պահել են «ղումար խաղալիս» պարտվողի պես ‘
Հաջորդ հոդվածը‘Բջջայիններ Made in Armenia (լուսանկարներ)’