‘Արարատի նոր մարզպետ է նշանակվել «Ավշարի» սեփականատեր Արամայիս Գրիգորյանը’

1275

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Արարատի մարզպետ է նշանակվել «Ավշար» գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը:

Նա ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրն է: Ավելի վաղ Գրիգորյաններն ԱԺ պատգամավոր էին ՀՅԴ-ից:

Օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` որպես հրաժարականի պաշտոնական պատճառ նշելով իր տարիքը: Սակայն ԱրմԻնֆոյի ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ նրա հրաժարականի իրական պատճառը պետության կողմից Արարատի մարզին տրամադրված դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակի յուրացմանն առնչվող սկանդալն է եղել:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մինասյան. «Ես կոչ եմ անում պրովոկացիաների տեղիք չտալ»’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդևը և Տիգրան Սարգսյանը քննարկել են Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցությունը’