‘Արարատում եւ Նշավանում մեկնարկել են արտահերթ ընտրությունները ‘

1144

Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: 
Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: 
Ըստ ԿԸՀ-ի, տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական տեղամասերի բացման գործընթացին առնչվող որևէ դիտողություն, ահազանգ ներկայացված չէ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Կառավարությունը որոշման մեջ նշում է մի ՀԴՄ, որը գոյություն չունի’
Հաջորդ հոդվածը‘Արարատ. Ահազանգ ընտրակաշառքի մասին’