‘Արարատում ընտրություններին կհետևեն 6 տեղական դիտորդական առաքելություններ ‘

903

Երեկ լրացավ Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու  դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը:

ԿԸՀ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սահմանված ժամկետում հավատարմագրման դիմումներ են ներկայացրել ընդհանուր թվով 110 դիտորդներ՝ 6 տեղական հասարակական կազմակերպություններից: Հավատարմագրվել են «Ազատ հասարակության ինստիտուտ», «Հայք», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա», «Բռունցք»,

«Աբովյանի ուսանողական խորհուրդ», «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» հասարակական կազմակերպությունները:

Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 15-ից՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահվանից հետո:

Ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Սամվել Բարսեղյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, թե այդ հարցն իրենք դեռ չեն քննարկել, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, թե Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարելու:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հաղորդագրությունը զինված հարձակման մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու կապակցությամբ’