‘Արարատում ոստիկանները ծեծել են երկու քաղաքացու. ՀՔԾ’

1686

Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ կայքը։

Ըստ քաղաքացիներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման` 2014 թվականի հունիսի 29-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:  Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում 2014թ. առաջին կիսամյակում ծնվել է 19 363 երեխա ‘
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. Նրանք մեր լավն են ուզում, բայց մենք մեր լավը նրանց չենք տա ‘