‘Արարատ. ՀՀԿ-ական թեկնածուն «հաղթում է» ընդամենը 294 ձայնով. 200 անվավեր քվեաթերթիկ’

1981

Թիվ 18 Ընտրատարածքային հանձնաժողովի տվյալներով Արարատի քաղաքապետի ընտրություններին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող 13218 քաղաքացիներից 8931-ը: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, նախնական տվյալներով «հաղթում է»
ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանը: Նշենք, որ ձայների տարբերությունը բավականին աննշան է` ՀՀԿ-ական թեկնածուն «հաղթում է» ընդամենը 294 ձայնով. Վերջինս «ստացել է» 4500 քվե, ԲՀԿ-ական թեկնածուն` 4206 քվե: Նշենք նաեւ, որ 200 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր:

Հիշեցնենք, որ ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Սամվել Բարսեղյանի թեկնածությունը պաշտպանելու մասին,  «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, թե այդ հարցն իրենք դեռ չեն քննարկել, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, թե Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարելու:

 

Նախորդ հոդվածը‘ԱՐՏլաբի տղաներին բերման ենթարկելու պահից երեք ժամը լրացել է’
Հաջորդ հոդվածը‘ԱՐՏլաբի տղաներին մեղադրանք չառաջադրեցին. արդեն ազատ են արձակում’