‘Արարատ. Քվեաթերթիկը նկարահանած ընտրողին տարան ոստիկանություն’

1644

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արարատում ընթացող քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք տեղամասում նկատել էին մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը: Նրանք դեպքի առիթով ոստիկանություն էին կանչել: Մեր թղթակիցը հաղորդում է, որ դեպքը արձանգրվել է 18/7 տեղամասում: Քաղաքացի Վարուժան Ղուլյանը քվեարկել է ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, եւ ապա նկահարանել իր թերթիկը: Այժմ քաղաքացին գտնվում է ոստիկանության Արարատի բաժնում:

Քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել:  

Հիշեցնենք, որ ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Սամվել Բարսեղյանի թեկնածությունը պաշտպանելու մասին,  «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, թե այդ հարցն իրենք դեռ չեն քննարկել, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, թե Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարելու: 

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման մասին, բայց ոչ միայն եւ ոչ այնքան.’
Հաջորդ հոդվածը‘«Սպեցնազը»՝ Արարատի ընտրություններում. Տեսանյութ’