‘Արա Աբրահամյանը հերքում է. Օսկանյանին սատարող հայտարարություն չի տարածել’

992

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին սատարող որեւէ հայտարարություն չի տարածվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում Արա Աբրահամյանի անունից հրապարակվել էր մի հայտարարություն, որտեղ կոչ էր արվում աջակցել Օսկանյանին: «Շատ վատ դեպք է, պատիվ չի բերում ոչ մեկիս, բայց պետք է հասկանանք, որ կա պետականություն, կա իշխանություն։ Համբերություն ունենանք՝ տեսնենք, ինչպես կավարտվի այս իրավական պատմությունը», — Armenpress-ի փոխանցմամբ ասել է Արա Աբրահամյանը։ 

Նախագահական ընտրություններին անդրադառնալով` Աբրահամյանն ասել է, թե իր ղեկավարած միությունը սատարում է Սերժ Սարգսյանին: 

Նախորդ հոդվածը‘Մահափորձի հեղինակների ինքնությունը պարզվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Սամվել Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել ‘