‘Արա Աբրահամյան. Դրական եմ գնահատում Մաքսային միությանն անդամակցելու որոշումը’

829

Հայաստանը երբեք չի անի այն, ինչը հակասում է իր ազգային շահերին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

«Ես դրական եմ գնահատում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: Կարծում եմ, որ ժամանակն է ագրեսիվ քաղաքականությունից անցում կատարել համագործակցության, ինչը միմիայն օգտակար կլինի երկրին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժը «պայթելու է» իր իսկ ականի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր հոգեթերապևտ. Հայաստանում դիտվում է սթրեսին առնչվող հոգեկան խանգարումների աճ’