‘Արա Աբրահամյան. Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին’

900

Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: 

Հարցին՝ հստա՞կ է արդյոք Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի մասին տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանեց․  «Այո, ես ինչքան գիտեմ՝ հստակ է, որովհետև Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, որ ամսի 2-ին պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը այցելի Հայաստան, 1-ին — 2-ին»:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ — ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում  լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև՝ ռուսաստանցի գործարարներ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 265.000-ով’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ցույց են անում եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ’