‘Արա Գյուլերը՝ երջանկության, համարձակության ու քաղաքական գործիչների մասին (լուսանկարներ)’

1158

«Բարև Ձեզ». հենց այս խորագրով քիչ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ստամբուլաբնակ հայազգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը: Ըստ PanARMENIAN.Net-ի, ցուցադրվում է աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված 100 լուսանկար:

Արա Գյուլերը հիշել է իր առաջին հայտնի, այսպես ասած ժուռնալիստական լուսանկարը` արված 1948 թվականին, Թուրքիայում` Աթաթուրքի արձանը կոտրելու պահին: Ասուլիսի ժամանակ Գյուլերը խոսել է նաև հայ լինելու մասին ու նշել. «Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ, և հայ լինելն ինձ երբեք չի խանգարել: Հայ լինելն առավելություն է»:

Իսկ երջանիկ, Գյուլերը երբեք չի եղել. «Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել»:

Փոխարենը համարձակության պակաս չի ունեցել, իր ամենահամարձակ քայլերից առանձնացրել է 2 անգամ Արարատի գագաթը բարձրանալն ու 4 պատերազմ լուսանկարելը:

Վերջին օրեին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին առհասարակ չի խոսել, իսկ քաղաքական գործիչների մասին միայն ասալ է. «Թող գրողի ծոցը գնան բոլորը»:

 

Նախորդ հոդվածը‘Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը (աղյուսակ) ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի չեմպիոնը 5,9 մլն դոլարի խաղադրույք է կատարել եւ շահել’