‘Արա Գյուլերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց’

910

Հայկական ծագմամբ թուրք լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Արա Գյուլերը երիկամների անբավարարության ախտանշանով տեղափոխվել է Պոլսի հիվանդանոց, տեղեկացնում է Hurriyet-ը:

Ըստ աղբյուրի՝ Գյուլերին դիալիզ են արել, սակայն նրա դրությունն առայժմ ծանր է, նա գտնվում է բժիշկների մշտական խնամքի տակ:

Ավելի վաղ Twitter-ում լուրեր տարածվեցին լուսանկարիչի մահվան մասին, սակայն բժիշկները հերքեցին դրանք: Գյուլերի ստեղծագործության երկրպագուները շատ կտրուկ արձագանքեցին նման լուրերին: 

Արա Գյուլերը ծնվել է 1928-ին Ստամբուլում, հայերի ընտանիքում: 1950-ին Յենի Իսթանբուլ (Նոր Ստամբուլ) պարբերականում սկսել է զբաղվել լրագրությամբ: 1961-ին Գյուլերի աշխատանքները ներկայացվել են բրիտանական լուսանկարչական ամենամյա հրատարակությունում:

«Ստամբուլի աչք» անունը կրող լուսանկարիչ Արա Գյուլերն ավելի քան 800.000 լուսանկարի հեղինակ է:Գյուլերը տարբեր տարիներին ֆոտոռեպորտաժներ է պատրաստել պատմական մի շարք անձանց մասնակցությամբ: Նրանց թվում են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին եւ այլք:

2013-ի ամռանը Արա Գյուլերը ժամանեց Հայաստան` Ազգային պատկերասրահում ներկայացնելով իր «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Նախորդ հոդվածը‘Արման Սաղաթելյան. Սերժ Սարգսյանը Կորեայում սեփական միջոցներն է ծախսել- Epress.am’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարին’