‘Արա Սահակյանը հանձնեց հավատարմագրերը’

958

Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ: ՂՀ նախագահն ընդգծԵց, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախորդ հոդվածը‘Մաքսային միության երկրների նախագահները Մինսկում կքննարկեն ՄՄ ընդլայնման հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Կարլ Բիլդտ. Հայաստանին կանդրադառնանք Վիլնյուսից հետո միայն’