‘Արբելոան և Պիկեն շարունակում են հեգնել իրար’

1499

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի և «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» (1:0) հանդիպումից հետո Արբելոան կատալոնական թիմին ուղղված հեգնական գրառում է կատարել Twitter-ում:

«Որքան բարդ է հաղթել, երբ քո դեմ է խաղում 11 ֆուտբոլիստ: Ասյեր Իլյարամենդին ու Էստեբան Գրաներոն հիանալի խաղացին և կատարեցին խոստումը: Շնորհավորում եմ»,-գրել է Արբելոան:

Խերարդ Պիկեի պատասխանը չի ուշացել. «Ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնության 32 տուրերում մեկ անգամ է ընդգրկվել մեկնարկային կազմում, ուշադրության արժանի չէ: Եթե դու խաղադաշտում գլխավոր դերակատարը չես, մի եղիր այդպիսին նաև խաղադաշտից դուրս:

Ես չեմ հավատում, որ մենք բաց կթողնենք տիտղոսը: Ոչ ոք պարտություններ չի սիրում, բայց նման բաներ էլ են տեղի ունենում: Պետք է լավատես մնանք, ինչը շատ կարևոր է Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղից առաջ»,-Պիկեի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Գիտակցում ենք, որ շատ անելիք ունենք»’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ամռանը կվերադառնամ աշխատանքի, բայց այս պահին որեւէ պայմանագիր չեմ կնքել»’