Արգելափակել են ТАСС-ի և ռուսաստանյան մյուս առաջատար ԶԼՄ-ների կայքերը

226

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն արգելափակել է ТАСС-ի և ռուսաստանյան մյուս առաջատար լրատվամիջոցների կայքերի հասանելիությունը։

Ծառայության տնօրեն Ալեքսանդր Մուստյացայի համապատասխան կարգադրությունը հրապարակել է գերատեսչության  մամուլի ծառայությունը։

Արգելքը վերաբերում է նաև «Лента.ру»-ի, «Интерфакс»-ի, «Московский комсомолец»-ի, «Известия»-ի, «Комсомольская правда»-ի, «Российская газета»-ի, Ռեգնում գործակալության, Sputnik ռադիոյի, ինչպես նաև մոլդովական մի քանի լրատվամիջոցների կայքերին։

Նախորդ հոդվածըԻսրայելի դեսպան․ Երկիրը ուղիղ չի բանակցում և չի բանակցի ՀԱՄԱՍ-ի հետ
Հաջորդ հոդվածըԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8306-ի