‘Արգելվել է «Միգոմ» դրամային համակարգի գործունությունը Հայաստանում:’

1328

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որևէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը:

Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: Այս մասին հայտնում է ԿԲ կայքը:

Հիշեցնենք, որ 2008 թ. դադարեցվել էր մեկ այլ դրամական փոխանցումների միջազգային համակարգի՝ Western Union-ի գործունեությունը Հայաստանի տարածքում:

Նախորդ հոդվածը‘Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց հոլանդացիներին՝ 3:1’
Հաջորդ հոդվածը‘Գիրք՝ նվիրված ՀՀ-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին’