‘Արգենտինական տանգո՝ Օբամայի կատարմամբ’

1386

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման Արգենտինա կատարած այցի ընթացքում տանգո են պարել: Ինչպես հաղորդել է ABC News-ը՝ պետության ղեկավարի և առաջին տիկնոջ զուգընկերները պրոֆեսիոնալ պարողներ են եղել:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կազմակերպած ընդունելության ժամանակ որոշել են հյուրերին զվարճացնել լատինաամերիկյան պարերով: Սկզբում ելույթ են ունեցել պրոֆեսիոնալները, ապա նրանք պարի են հրավիրել Օբամային և նրա տիկնոջը: Օբաման փորձել է հրաժարվել, բայց հետո, այնուամենայնիվ, ընդունել է հրավերը: Առաջին տիկինը նույնպես բաց չի թողել մասանագետ-պարողի հետ ելույթ ունենալու հնարավորությունը:

Օբաման լատինաամերիկյան շրջագայության շրջանակներում Արգենտինա է ժամանել մարտի 23-ին: Մինչ այդ նա այցելել է Կուբա՝ իր այցն անվանելով «պատմական հնարավորություն»: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Քուշկյանն էլ ԼՂՀ Առողջապահության նախարարը չէ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև’