Արգենտինայի հավաքականը հաղթեց իտալացիներին (տեսանյութ)

415

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում վիճարկեցին միջմայրցամաքային գավաթ։ Առաջին անգամ այս ձեւաչափում անցկացված հանդիպումը կոչվում է «Ֆինալիսիմա»։

3։0 հաշվով առավելության հասավ Արգենտինայի հավաքականը։ Աչքի ընկան Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացող կիսապաշտպան Անխել Դի Մարիան եւ «Յուվենտուսից» հեռացող հարձակվող Պաուլո Դիբալան։ Երկու գոլային փոխանցում կատարաեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին։

«Ֆինալիսիման» կդառնա ավանդական։

Ֆինալիսիմա

Իտալիա — Արգենտինա՝ 0։3 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 28, Անխել Դի Մարիա, 45+1, Պաուլո Դիբալա, 90+4

Նախորդ հոդվածը1989 թվականի մայիսի 31-ին մոսկովյան բանտերից ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն փոխարինող է գտել Մխիթարյանին