‘Արգենտինայի հավաքականի երկրպագուները Բուենոս-Այրեսում անկարգություններ են կազմակերպել’

10614

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում պարտություն կրած Արգենտինայի հավաքականի երկրպագուները Բուենոս-Այրեսի կենտրոնում անկարգություններ են կազմակերպել, քարեր են շպրտել ոստիկանության ուղղությամբ, որն էլ ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ:

Գերմանիայի հավաքականի երկրպագուներն, ընդհակառակը, իրենց հավաքականի հաղթանակը նշել են Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում պարելով, որտեղ նրանց միացել են նաև բրազիլացի ֆուտբոլասերները, ովքեր ավանդաբար երկրպագում են արգենտինացիների հակառակորդներին:

Բեռլինում և Մյունխենում նույնպես ֆուտբոլասերները փողոց են դուրս եկել ու երգել են ողջ գիշեր:

Գերմանիան առաջին եվրոպական երկիրն է, որի հավաքականը Աշխարհի առաջնության հաղթող դարձավ Լատինական Ամերիկայում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Նաիրա Զոհրաբյան. Մինսկի խումբը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին զսպելու համար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Սպայական պատիվ՝ չծառայած քաղաքապետին’