‘Արգենտինայի հավաքական դարպասապահ Սերխիո Ռոմերոն 11 մետրանոց հարվածների ժամանակ ծածկագիր է оգտագործել (տեսանյութ, շարժանկար)’

1197

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխո Ռոմերոն 11 մետրանոց հարվածներից առաջ  (0:0, 11 մետրանոցներով՝ 4:2) оգտվել է այն գրառումներից, որտեղ նշված են եղել, թե հոլանդացի խաղացողներից ով ինչպես է խփում  11-մետրանոց հարվածները:

Արգենտինացին հետ մղեց Ռոն Վլարի և Ուեսլի Սնայդերի հարվածները և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացողը:

Նշենք, որ  մարզչական շտաբի կողմից այսպիսի ծածկագիր է ստացել նաև Գերմանիայի դարպասապահ Յենս Լեմանը ԱԱ-2006-ի Արգենտինայի դեմ քառորդ եզրափակչի խաղի ժամանակ: Նա հետ է մղել արգենտինացիների  երկու հարված և արդյունքում գերամանացիներն այս հարվածաշարում հաղթել են  4:2 հաշվով:



Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է Գազայում նոր պատերազմի վտանգի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռոմարիո. CBF-ի ներկայիս և նրա ապագա նախագահներին պետք է բանտ նստեցնել’