Արգենտինայի նախագահը շեշտել է Կիևի և Մոսկվայի միջև շուտափույթ բանակցությունների անհրաժեշտությունը

331

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը չորեքշաբթի իր ամերիկյան պաշտոնակից Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտափույթ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

«Ժամանակակից աշխարհում անընդունելի է կարծել, թե տարածքային հակամարտությունները կարելի է լուծել զինված ճանապարհով, բայց մենք նաև ուզում ենք, որ այդ հակամարտությունն արագ ավարտվի։ Այնպես որ՝ ես Բայդենին ասացի՝ անհրաժեշտ եմ համարում, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և լուծում գտնեն երկխոսության միջոցով»,- շեշտել է պետության ղեկավարը մամուլի ասուլիսում։

Ֆերնանդեսի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է անի անհրաժեշտ ամեն ինչ ՝ այդ պատերազմին վերջ դնելու համար։ «Որքան երկար է այն ձգվում, այնքան ավելի մեծ վնաս է կրում միջազգային տնտեսությունը, հատկապես՝ Հարավային կիսագնդի երկրների տնտեսությունները»,- հավելել է Ֆերնանդեսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը3 տարի անց Եվրոպայի առաջնություն է վերադառնում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. թիրախում քաղաքացիական անձինք են