‘Արգենտինայի նախագահին քննադատել են չինացիների մասին գրառման համար’

969

Twitter-ի օգտատերերն ու ԶԼՄ-ները քննադատել են Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին՝ այն գրառման համար, որը, շատերի կարծիքով՝ ռասիստական և վիրավորական է:

Ինչպես գրել է Washington Post-ը, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո արգենտինացի նախագահը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել «չինական առոգանությամբ»:

«Vinieron solo el aloz y petloleo» («Նրանք միայն բրնձի և նավթի ետևից են գալիս»),- գրել է Քիրշները՝ r տառը փոխարինելով l-ով՝ aloz ( բրինձ) և petloleo (նավթ) բառերում:

Արգենտինացի նախագահի կողմնակիցները նրա գրառմանը հումորով են վերաբերվել, սակայն շատերը սոցցանցերում նման պահվածքն անվանել են ռասիստական:

Որոշ ժամանակ անց քաղաքական գործիչը ևս մի գրառում է կատարել, որում մասամբ ընդունել է իր մեղքը և ներողություն է խնդրել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իտալիայի ԱԳ նախարարը բացառում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը’
Հաջորդ հոդվածը‘Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թվակազմը կլինի 30 հազար մարդ’