‘Արգենտինայի նախկին նախագահին կարող են կրկին դատել’

827

Արգենտինայի գերագույն դատարանը մարտի 20-ին վճռել է վերանայել 1995թ-ին սպառազինությունների գործարանում տեղի ունեցած պայթյունի գործը, որի հավանական մեղավորներից է երկրի նախկին նախագահ Կարլոս Մենեմը, հայտնում է РИА Новости-ն:

Խոսքը Ռիո-Տերսեռո քաղագում տեղակայված ռամական գործարանում 1995թ-ին տեղի ունեցած պայթյունի մասին է, որի հետևանքով 7 մարդ էր զոհվել և 300 մարդ տուժել: Պատահարի ընդհանոր վնասը գերազանցել էր $25մլն-ը: Մեղադրող կողմի վարկածով գործին մասնակցություն է ունեցել նաև երկրի նախկին նախագահ Կարլոս Մենեմը, սակայն նրա նկատմամբ դատական քննությունը դադարեցվել էր դեռ 2010թ-ին:

Մենեմը, որը ներկայումս Արգենտինայի տարածաշրջաններից մեկի սենատորն է, այժմ կարող է կրկին մեղադրյալի աթոռին հայտնվել: Պատգամավորները մտադիր են քննարկել «բարոյական անկայունության» համար նրան անձեռնամխելիությունից զրկելու հարցը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ կայցելի Պաղեստին’
Հաջորդ հոդվածը‘Հանցագործը սպանել է ավտոբուսի ուղևորուհուն և առևանգել երեք տարեկան երեխային’