‘Արգենտինայում երեք ցմահ ժամկետի դատապարտված նախկին բռնապետը դատապարտվել է ևս 23 տարվա ազատազրկման’

1132

Արգենտինայի վերջին ռազմական բռնապետ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ այն հանցագործությունների համար, որ գործել է իշխանությունը բռնազավթելու տարիներին (1976-1983): Նման որոշում է կայացրել հարավամերիկյան պետության դատարանը, որը Բինյոնեին մեղավոր է ճանաչել 32 արհմիութենական ակտիվիստների առևանգման, խոշտանգման և մահապատժի ենթարկելու մեջ: Նախկին բռնապետի հետ միասին նույն գործով անցնող նախկին գեներալ Սանտյագո Օմար Ռիվերոսը դատապարտվել է ցմահ բանտարկության:

86-ամյա Բինյոնեն արդեն իսկ ընդհանուր ռեժիմի բանտում իր պատիժն է կրում ռազմական վարչակարգի տարբեր հանցագործությունների համար, որոնցով նա դատապարտվել է երեք ցմահ ազատազրկումների: Բացի այդ՝ նա որպես մեղադրյալ՝ անցնում է,այսպես կոչված՝ «Պլան Կոնդոր» գործողության շրջանակներում կատարված հանցանքների գործով: «Պլան Կոնդորը» համատեղ իրականացնում էին Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի և Չիլիի ռազմական ռեժիմները՝ քաղաքական ընդդիմությանը ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով:

Պաշտոնական տվյալներով՝ Արգենտինայում բռնապետության տարիներին անհետ կորել է 18 հազար քաղաքացի: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ անհետ կորածների թիվը հասնում է 30 հազարի: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օձի խայթոցի 100, կարիճի` 45 դեպք. ԱՆ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մեկ հիմնախնդիր և «հազարումի» խոսակցություն’