‘Արգենտինայում նախկին նախարարին դատում են զուգարանում կանխիկ փող պահելու համար’

926

Արգենտինայի էկոնոմիկայի նախկին նախարարը դատարանի առջեւ է կանգնել՝ իր գրասենյակի զուգարանում կանխիկ խոշոր գումարի հայտնաբերման գործով:

Դատարանոմւ Ֆելիսա Միչելին հրաժարվել է ցուցմունք տալ՝ հրաժարվելով ընդունել իր մեղքը: Նախարարն իր պաշտոնից հրաժարվել է հինգ տարի առաջ, երբ ոստիկանությունը նրա գրասենյակում 64 հազար դոլար գումար է հայտնաբերել:

Այդ ժամանակ նա հայտարարել է, թե գումարը պատկանում է իր եղբորը, որն անշարժ գույք է ցանկացել ձեռք բերել:

Դատախազները ենթադրում են, որ գումարը կարող  ձեռք բերված լինել ապօրինի ճանապարհով: Կասկածի տեղիք է տալիս նաեւ այն փաստը, որ ոստիկանության սկզբնական զեկույցը կատարվածի մասին ոչնչացվել է:

 

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայում ցուցարարները պահանջում են պատժել մոլեռանդ իսլամիստներին’
Հաջորդ հոդվածը‘BMW-ն 7-րդ դասի 45 հազար մեքենա շուկայից հետ կկանչի ‘