‘Արգենտինայում 100 հազարից ավելի երկրպագուներ են կինոթատրոնների դահլիճներում դիտել իրենց սիրելի հավաքականի ելույթները’

832

100 հազարից ավելի երկրպագուներ են կինոթատրոնների դահլիճներում դիտել իրենց սիրելի ֆուտբոլի հավաքականի ելույթները Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Այս մասին հաղորդում է հարավամերիկյան այս հանրապետության կինոյի ազգային ինստիտուտը:
Արգենտինայի 38 կինոթատրոնների դահլիճներում, բարձրագույն իշխանությունների թույլտվությամբ, ուղիղ եթերով  անվճար հեռարձակվում են Արգենտինայի հավաքականի բոլոր խաղերը: Բացառություն չի լինի նաև Նիդեռլանդների հետ կիսաեզրափակիչ հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 9-ին:

Արգենտինացիների մեծամասնությունը վստահ է, որ իր թիմը կհաղթի: Նշենք, որ հաջողության դեպքում Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը կդառնա աշխարհի առաջնությունների եռակի չեմպիոն: Արգենտինան հաղթել է 1978 և 1986  թվականների առաջնություններում: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում խաղաղ կարգավորմանը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը օդային հարվածներ է հասցնում Գազային’