‘Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)’

922

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց գոլ խփել: Միակ գոլը գրանցվեց լրացուցիչ ժամանակում.  118-րդ րոպեին աչքի ընկավ կիսապաշտպան Անխել դի Մարիան: Լեոնել Մեսսին գնդակը կենտրոնով տարավ մինչև տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց դեպի ձախ, որտեղից էլ դի Մարիան գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Դարպասապահ Դիեգո Բենալյոն ոչինչ չկարողացավ անել:.

Եզրափակիչ սուլիչից մի փոքր առաջ Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստները հիանալի հնարավորություն ստացան հաշիվը հավասարեցնելու, սակայն Բլերիմ Ջեմաիլի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 

Այսպիսով, Արգնտինան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Բելգիա-ԱՄՆ խաղի հաղթողի հետ:

 

ԱՐԳԵՆՏԻՆԱ-ՇՎԵՅՑԱՐԻԱ 1-0 (0-0) MC
1-0՝ Անխել Դի Մարիա 118՛
ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո, 2.Էսեկիել Գարայ, 4.Պաբլո Սաբալետա, 16.Մարկոս Ռոխո (23.Խոսե Մարիա Բասանտա, 105), 17.Ֆեդերիկո Ֆերնանդես, 5.Ֆերնանդո Գագո (6.Լուկաս Բիլյա, 106), 7.Անխել Դի Մարիա, 14.Խավյեր Մասկերանո, 9.Գոնսալո Իգուաին, 10.Լիոնել Մեսսի, 22.Էսեկիել Լավեսի (18.Ռոդրիգո Պալասիո, 74)
ՇՎԵՅՑԱՐԻԱ. 1.Դիեգո Բենալյո, 2.Շտեֆան Լիխշտայներ, 13.Ռիկարդո Ռոդրիգես, 20.Յոհան Ջուրու, 22.Ֆաբիան Շյոր, 8.Գեկհան Ինլեր, 10.Գրանիտ Ջակա (16.Ժելսոն Ֆերնանդեշ, 66), 11.Վալոն Բեհրամի, 19.Յոսիպ Դրմիչ (9.Հարիս Սեֆերովիչ, 82), 23.Ջերդան Շակիրի, 18.Ադմիր Մեհմեդի (15.Բլերիմ Ջեմաիլի, 113)
Զգուշացում՝ Մարկոս Ռոխո 90՛ (Ա), Էսեկիել Գարայ 120՛ (Ա), Անխել Դի Մարիա 120՛ (Ա), Գրանիտ Ջակա 36՛ (Շ), Ժելսոն Ֆերնանդեշ 73՛ (Շ) ; Մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)
62 ԳՆԴԱԿԻ % 38
29 (22) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (6)
18 ՏՈՒԳԱՆՔ 28
13 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
0 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել հնազանդեցնել ԻԼԻՊ-ի գրոհայիններին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դատարանը Femen-ին զրկել է Փարիզի մերձակա կենտրոնակայանից’