‘Արգենտինան հաղթեց Բելգիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1103

Հանդիպումն ավարտվեց արգենտինացիների նվազագույն հաղթանակով, ովքեր էլ կխաղան Բրազիլիայի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Միակ գնդակը արգենտինացիները հակառակորդի դարպասն ուղարկեցին հենց խաղի սկզբին. 8–րդ րոպեին գնդակը Կուրտուայի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունն ուղարկեց Իգուաինը: Դրանից հետո երկու թիմերի գրոհներն էլ արդյունք չտվեցին:

Նշենք, որ կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականի կհանդիպի Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա զույգի հաղթողի հետ:

 

ԱՐԳԵՆՏԻՆԱ – ԲԵԼԳԻԱ 1-0 (1-0) MC
1-0՝ Գոնսալո Իգուաին 8՛
ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո, 2.Էսեկիել Գարայ, 4.Պաբլո Սաբալետա, 15.Մարտին Դեմիկելիս, 23.Խոսե Մարիա Բասանտա, 6.Լուկաս Բիլյա, 7.Անխել Դի Մարիա (8.Էնցո Պերես, 33), 14.Խավյեր Մասկերանո, 9.Գոնսալո Իգուաին (5.Ֆերնանդո Գագո, 81), 10.Լիոնել Մեսսի, 22.Էսեկիել Լավեսի (18.Ռոդրիգո Պալասիո, 70)
ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 4.Վենսան Կոմպանի, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Դանիել Վան Բույտեն, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 8.Մարուան Ֆելայնի, 10.Էդեն Ազար (22.Նասեր Շադլի, 75), 11.Կեվին Միրալաս (14.Դրիս Մերտենս, 60), 17.Դիվոկ Օրիգի (9.Ռոմելու Լուկակու, 59)
Զգուշացում՝ Լուկաս Բիլյա 75՛ (Ա), Էդեն Ազար 53՛ (Բ), Տոբի Ալդերվեյրելդ 68՛ (Բ)
Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)
51 ԳՆԴԱԿԻ % 49
8 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (5)
11 ՏՈՒԳԱՆՔ 14
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 6

Նախորդ հոդվածը‘Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Նիդեռլանդները հաղթեց Կոստա Ռիկային 11 մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)’