‘Արգենտինան Մեսսիի անհատական վարպետության շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ(տեսանյութ)’

1002

Բոլորի համար անսպասելիորեն առաջին խաղակեսից հետո գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:  Իրանի հավաքականի ամուր պաշտպանությունը ոչ մի հնարավորություն  չտվեց Արգենտինայի հզոր հարձակման գծին:

Երկորդ խաղակեսում պատկերը մի փոքր փոխվեց: Իրանցի ֆուտբոլիստները սկսեցին համարձակորեն գործել և նույնիսկ մի քանի գոլային շատ լավ հնարավորություն ստեղծեցին: Սակայն Արգենտինայի դարպասապահը գործեց գրագետ, և այդ խաղային իրադրություններում իր թիմին փրկեց գոլերից: Թեև Լեոնել Մեսսին չկարողացավ ցուցադրել իր խաղային բարձր որակները, այնուհանդերձ 91-րդ րոպեին կարողացավ գոլ խփել և դառնալ խաղի հերոս: Արգետինան այս հաղթանակից հետո դուրս եկավ հաջորդ փուլ: 

Այսպիսով՝ Արգենտինան ունի 6 միավոր, իսկ Իրանը՝1:  

ԱՐԳԵՆՏԻՆԱԻՐԱՆ

1-0 (0-0)

 

 

 

 

 

1-0՝ Լիոնել Մեսսի 90՛

 

ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո, 2.Էսեկիել Գարայ, 4.Պաբլո Սաբալետա, 16.Մարկոս Ռոխո, 17.Ֆեդերիկո Ֆերնանդես, 5.Ֆերնանդո Գագո, 7.Անխել Դի Մարիա (6.Լուկաս Բիլյա, 90), 14.Խավյեր Մասկերանո, 9.Գոնսալո Իգուաին (18.Ռոդրիգո Պալասիո, 77), 10.Լիոնել Մեսսի, 20.Սերխիո Ագուեռո (22.Էսեկիել Լավեսի, 77)

ԻՐԱՆ. 12.Ալիռեզա Հագիգի, 4.Ջալալ Հոսեյնի, 5.Ամի Հոսեյն Սադեղի, 15.Պեջման Մոնտազերի, 23.Մեհրդադ Փուլադի, 3.Էհշան Հաջսաֆի (8.Ռեզա Հագիգի, 88), 6.Ջավադ Նեկունամ, 14.Անդրանիկ Թեյմուրյան, 7.Մասուդ Շոջաեի (2.Խոսրով Հեյդարի, 76), 16.Ռեզա Ղոչանեժադ, 21.Աշկան Դեժագա (9.Ալիռեզա Ջահանբախշ, 85)

 

Զգուշացում՝ Ջավադ Նեկունամ 53՛ (Ի), Մասուդ Շոջաեի 73՛ (Ի)
Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

70

ԳՆԴԱԿԻ %

30

18 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (4)

8

ՏՈՒԳԱՆՔ

12

10

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիա- Գանա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Մեր երեխային ծեծել են, հետո սպանել, ու հետո ՊՆ-ն հեքիաթներ է պատմում». ԳԱԼԱ’