‘Արգենտինացի կողոպտիչները թալանում են խանութները՝ քողարկվելով «աշխարհի վերջով»’

821

Իբր  թե «աշխարհի վերջին» սպասելիս խանութների թալանի և զանգվածային անկարգությունների պատճառով Արգենտինայի առողջարանային Սա-Կառլոս-դե-Բարիլոչե քաղաք են ժամանել դաշնային ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Նույնպիսի իրավիճակ է նաև Ռիո-Նեգրո գավառում: Տեղի ոստիկանությունը չի կարողացել կարգը պահպանել տարերային ցույցերի ժամանակ, որոնց մասնակիցներն իշխանություններից պահանջում էին Սուրբ Ծննդյան տոներին և Ամանորին ընդառաջ՝ մեծացնել սոցիալական օգնության ծավալները : Իրադարձությունները վերահսկողությունից դուրս են եկել և վերածվել խանութների թալանի, որոնցից դուրս են բերել նույնիսկ սառնարաններ ու հեռուստացույցներ: Արգենտինայի կառավարության  ներկայացուցիչ Խուան Մանուելը Բուենոս-Այրեսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ իր կարծիքով՝ այդ դեպքերն ամենևին էլ կապ չունեն միստիկայի հետ և ավելի շուտ՝ քաղաքական աստառ ունեն. պատահական չէ, որ դրանք համընկել են 2001 թ. դեկտեմբերի 20-ին Արգենտինայում ծայր առած բողոքի և անկարգությունների 11-երորդ տարելիցին, երբ երկրի նախագահ Ֆերնանդո դե լա Պուան ստիպված եղավ հրաժարական տալ:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է. Մալի զորք կմտցվի’
Հաջորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀՇ-ն հրավիրված չէ’