‘Արգենտինացի ուսուցչուհին զբոսաշրջիկների աչքի առաջ նետվել է «Սատանայի կոկորդը» (տեսանյութ)’

1086

Արգենտինայի և Բրազիլիայի սահմանների մոտ գնտվող «Իգուասու» ազգային պարկի այցելուները ողբերգական դեպքի են ականատես եղել. տեղացի մի կին նրանց աչքի առաջ ժայռից նետվել է ջրվեժի ջրերի մեջ: Որ մեկը չի հասցրել  խանգարել կնոջը, որը, պարզվել է, դպրոցի ուսուցչուհի էր՝ Մոնիկա Պատրիցիա Հեքը, արգենտինական սահմանամերձ  Միսյոնես նահանգի Պուերտո-Էսպերանսա քաղաքի բնակչուհի: Արգենտինական մամուլի տվյալներով՝ 38-ամյա կինը տառապել է ընկճախտով (դեպրեսիա): Ինքնասպանությունից առաջ նա սոցիալական ցանցում գրություն է թողել, որ որոշել է ինքնասպանություն գործել, սակայն, ըստ երևույթին՝ ոչ ոք դա լուրջ չի ընդունել, հաղորդում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ Հրանտ Տեր-Աբրահամյան. Երբեք Արեւմուտքը ներկայացնող որեւէ քաղաքական անձ այսքան լկտի չի արտահայտվել հայաստանյան ընդդիմության վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչում՝ ՊՍԺ-«Բարսելոնա», «Ռեալ»-«Գալաթասարայ» եւ մյուս զույգերը’