‘Արգենտինա-Բելգիա. Ամերիկայի և Եվրոպայի հակամարտությունը’

1374

¼-րդ եզրափակիչ, հուլիսի 5, ժամը՝ 20.00, Բրազիլիա,«Ազգային» մարզադաշտ

Գլխավոր  մրցավար՝ Ռիցցոլի Նիկոլա

«Երկնակապտագույնները» և «Կարմիր սատանաները» քառորդ եզրափակչի միմյանց դեմ հանդիպմանը մոտեցել են  գրեթե միանման ցուցանիշներով: Այս հավաքականներից յուրաքանչյուրը հաղթել է խմբային փուլի երեք խաղերում մեկ գնդակի տարբերությամբ, իսկ 1/8- եզրափակչում հակառակորդներից առաջ է անցել լրացուցիչ ժամանակում (նույնպես մեկ գոլի տարբերությամբ): Ինչպես Ֆրանսիա-Գերմանիա զույգի դեպքում այստեղ ևս կանխատեսումներ անելն այնքան էլ իրական չէ: Ուղղակի կարելի է գուշակել:  Եթե հարավամերիկացիների կողմում փորձն է և հզոր ֆուտբոլիստներով հագեցած կազմը, ապա բելգիացիների հաղթաթուղթը երիտասարդությունն է ու եռանդը, որոնց կարելի է ավելացնել նաև հասուն տակտիկական մտածողությունը և տեխնիկական զինանոցը: 

Շատերը Բելգիային համարում են հաջորդ երկու խոշորագույն մրցաշարերի՝ Եվրո-2016 և ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտներից մեկը: Սակայն, ինչ է խանգարում «կարմիր սատանաներին» չսպասել այդ ժամանակներին և փայլել հենց հիմա: Մեսսիից քառորդ եզրափակչում պարտություն կրելու համար բելգիացիներին իրենց հայրենիքում ոչ ոք չի դատի: Իսկ այն արգենտինացիներից երկրպագուները նվազագույնը սպասում են կիսաեզրափակիչ  դուրս գալը, քանի որ «ալբիսելեստե»-ն ուժեղագույնների քառյակում է արդեն 1990 թվականից: Ի դեպ, 1990 թվականի այդ եզրափակչից շատերը են հիշում լեգենդար  Դիեգո Մարադոնայի արցունքները, ով շատ ծանր տարավ գերմանացիների կողմից կրած պարտությունը: 

 

Ի միջայլոց, անկրկնելի Դիեգո Մարադոնան  իր համար  առաջին եզրափակիչ փուլի խաղն անցկացրել է հենց բելգիացիների դեմ: Դա իսպանական Մունդիալ-82-ի բացման խաղն էր: Արգենտինացիները այդ հանդիպման էին դուրս եկել որպես գործող չեմպիոններ, սակայն այս տիտղոսը նրանք նվաճել էին առանց պատանի Մարադոնայի, ում  1978 թվականի առաջնության  նախաշեմին հավաքական չէր հրավիրել այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին: Իսպանիայի առաջնության ժամանակ Մարադոնան արդեն 21 ու կես տարեկան էր և արդեն ֆուտբոլային արքայազն էր: Սակայն, հանդերձարանից դուրս գալով մարզադաշտի երկրպագուների աղաղակող ձայների ուղեկցությամբ՝ ծագող աստղը չկարողացավ իրեն ամբողջովին դրսևորել բարսելանյան հանրահայտ «Կամպ Նոու» մարզադաշտում: Այն ժամանակ արգենտինացիները պարտվեցին 0:1 հաշվով և արդյունքում զիջեցին առաջին տեղը խմբում: Ի դեպ, խմբային փուլի  երկրորդ շրջափուլում երկու հավաքակնները փառքի դափնիներ ձեռք չբերեցին և չհասնելով կիսաեզրափակիչ փուլին, մեկնեցին տուն:

Չորս տարի անց, Ճակատագիրը Մարադոնային կրկին հնարավորություն տվեց  հաշիվ մաքրել բելգիացիների հետ՝ իսպանական անհաջողության համար, որից էլ  այդ ժամանակ  25-ամյա ֆուտբոլային հանճարը оգտվեց: Դա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչն էր, առաջին և դեռևս միակը բելգիական հավաքականի պատմության մեջ:  Արգենտինացիները այդ ժամանակ հաղթեցին 2:0 հաշվով, իսկ Մարադոնան դարձավ խփած երկու գոլերի հեղինակը: Այս հանդիպումը դարձավ իսկական ֆուտբոլային գլուխգործոց: 1986 թվականին մեքսիկական Մունդիալն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով: Այդ оրվանից արգենտինացիները աշխարհի առաջնություններում այլևս չեն հաղթել, և պարզ է, թե ինչու է  ողջ երկիրը սպասում իրենց սիրելիների նոր հաղթանակին: Իսկ սիրելիներից կարևորագույնը այս անգամ Լեոնել Մեսսին է: 

Արգենտինացիների և բելգիացինների փոխհարաբերություններում եղել են ևս երկու հանդիպումներ, որոնք մտել են ՖԻՖԱ-ի ռիեստր: Դրանցից առաջինը  1928 թվականի Ամստերդամի оլիմպիական խաղերում էր, որտեղ հանդիպումն ավարտվել  է հարավամերիկացիների խոշոր հաշվով հաղթանակով՝  6:3: Իսկ մյուսը հանդիպումը, որը ընկերական էր, տեղի է ունեցել 1984թ. Բրյուսելում: Այս խաղում նույնպես հաղթել են արգենտինացիները՝ 2:0 հաշվով:

Նախորդ հոդվածը‘. Գերմանիայի ղեկավարը մշտապես իր երկրի հավաքականի կողքին է (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Նիդեռլանդներ-Կոստա Ռիկա. Խաղից առաջ’